Մատչելիության հղումներ

Ադրբեջանը սպառնալիքներ է հնչեցնում Ղարաբաղում զորախաղերի կապակցությամբ


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղում, արխիվ, 18 սեպտեմբերի, 2018թ.
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղում, արխիվ, 18 սեպտեմբերի, 2018թ.

Ադրբեջանը «լարվածությանն աճին ուղղված սադրանք» է անվանել Լեռնային Ղարաբաղում զորավարժություններ անցկացնելու հայկական ուժերի նախաձեռնությունը:

Լեռնային Ղարաբաղի ստորաբաժանումները սեպտեմբերի 25-ից 28-ը զորավարժություններ են անցկացնում: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այդ կապակցությամբ տարածել է հայտարարություն, որի համաձայն, «թշնամու օդուժը կոչնչացվի, եթե փորձի մոտենալ ադրբեջանական բանակի դիրքերին»:

Նախարարության փոխանցմամբ, «հնարավոր կորուստների համար ամբողջ պատասխանատվությունը Հայաստանի քաղաքական և զինվորական ղեկավարությունն է կրելու»:

Արևմտյան լրատվական գործակալությունները վկայակոչել են ղարաբաղկան ուժերի հրամանատարներին, ովքեր ասել են, որ «Ադրբեջանի ուժերի կողմից վտանգի դեպքում առանց վարանելու պատասխան կտան»:

Վաղը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում նախատեսված է երկու երկրների արտաքին գործոց նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG