Արցախի Պաշտպանության բանակի մարտական պատրաստության 2018 թվականի պլանի համաձայն՝ սեպտեմբերի 25-28-ը մարտական ինքնաթիռների ու ուղղաթիռների ընդգրկմամբ ՊԲ ավիացիան իրականացնելու է ուսումնամարզական շրջաթռիչքներ:
«Ուսումնամարզական շրջաթռիչքների նպատակն է կատարելագործել ընդգրկված անձնակազմի հմտություններն ու բարձրացնել նրանց մարտական պատրաստության աստիճանը», - ասված է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում: