Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ Ազգային տոնի կապակցությամբ շնորհավորել է Սաուդյան Արաբիայի Թագավորության թագավոր Սալման բին Աբդալազիզ Ալ Սաուդին և Սաուդյան Արաբիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով հարատև խաղաղություն և բարօրություն:
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել նաև Սաուդյան Արաբիայի թագաժառանգ և փոխվարչապետ, պաշտպանության նախարար Մուհամմադ բին Սալման բին Աբդալազիզ Ալ Սաուդին և վստահություն հայտնել, որ Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների ամրապնդմանը միտված երկու երկների քայլերը կծառայեն ի շահ երկու ժողովուրդների, փոխանցում է Հայաստանի նախագահի գրասենյակը: