«Ժառանգություն» կուսակցությունը շնորհավորել է Հայաստանի քաղաքացիներին և հատկապես երևանցիներին՝ Հայաստանի վերջին 23 տարվա պատմության ընթացքում առաջին անգամ տեղի ունեցած ազատ և օրինական ընտրությունների կապակցությամբ:
«Մենք երկար պայքարել էինք այս օրվա համար և անկախ թե ով հաղթեց այս ընտրություններում, սա կարող է դառնալ նոր սկիզբ մեր երկրի ժողովրդավարացման կայուն մի գործընթացի և երաշխիքը՝ նախկինին այլևս երբեք չվերադառնալու», - ասված է հաղորդագրությունում:
Կուսակցությունը նաև շնորհավորում է նախընտրական արշավին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին, հատկապես «Իմ քայլը» դաշինքին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Հայկ Մարությանին՝ այս կարևոր միջոցառումն իրենց մասնակությամբ կայացնելու համար, և ամենաբարին մաղթում նրանց բոլորին:
Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներով՝ բացահայտ առաջատարն է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցությունը վայելող «Իմ քայլը» դաշինքը, որն ստացել է քվեների 81.06 տոկոսը: