Մատչելիության հղումներ

Միքայել Մանուկյան. «Արդյո՞ք վարչական լծակի օգտագործում չէ վարչապետի այդ մասշտաբի մասնակցությունը ընտրություններին»


ՀՅ Դաշնակցության քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանը Երևանի ավագանու ընտրություններում քվեարկեց «հանուն երևանցու, հանուն երիտասարդության, հանուն բարեկեցիկ Երևանի, հանուն կանաչապատ Երևանի, հանուն ժողովրդի, երևանցու միասնականության և համերաշխության»։

Մանուկյանը քարոզարշավի ընթացքը բավարար գնահատեց։

«Մի քիչ քաղաքականացվեց ընտրությունը և գնաց ավելի դեպի համապետական` վարչապետին սատարելու, վարչապետի մասնակցությունը մի քիչ իր ուղղությունից իրական` քաղաքապետական և ավագանու ընտրություններից շեղեց ընթացքը», - ասաց Մանուկյանը` շարունակելով. - «Եթե խոսում ենք, որ վարչական լծակներ չպետք է օգտագրծվեն, արդյո՞ք վարչական լծակի օգտագործում չէ վարչապետի այդ մասշտաբի մասնակցությունը ընտրություններին»։

Հարցին, թե իրենց թիմի նկատմամբ որևէ ճնշում կամ հակաքարոզչություն եղե՞լ է, Միքայել Մանուկյանը պատասխանեց. - «Ոչ։ Թիրախավորումներ ի սկզբանե եղել են դեպի մեզ, բայց ո՞ւմ կողմից, ո՞ր քաղաքական ուժի, հայտնի չէ։ Իմ անձի նկատմամբ պատմություններ հիշեցին, որ ինձ հետ կապ չունի, որոշ տեղեր գրեցին, որ ընտրապայքարից դուրս եմ եկել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG