Մատչելիության հղումներ

Մոսկվան զեկույց կներկայացնի Ил-20 օդանավի խոցման մասին


Ռադիոէլեկտրոնային հետախուզում կատարող Ил-20 տեսակի ռուսական օդանավը, արխիվ:
Ռադիոէլեկտրոնային հետախուզում կատարող Ил-20 տեսակի ռուսական օդանավը, արխիվ:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը վաղը կհրապարակի մանրամասն զեկույց Միջերկրական ծովում Ил-20 ռազմական օդանավի խոցման մասին:

Ռադիոէլեկտրոնային հետախուզության համար նախատեսված օդանավը սեպտեմբերի 17-ին Խմեյիմի ռազմակայան վերադառնալու ճանապարհին անհետացել է թռիչքների կառավարման կենտրոնի վահանակից:

Հետագայում պարզվել է, որ Սիրիայի ափից 35 կիլոմետր հեռավորության վրա օդանավը ռուսական արտադրության С-200 տեսակի հրթիռով խոցել է Սիրիայի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումը: Զոհվել է 15 ռուսաստանցի զինծառայղ:

Ռուսական կողմը պնդում է, որ սիրիացիները փորձել են հրթիռով ոչնչացնել այդ պահին Լաթաքիայի շրջանում գրոհ իրականացնող F-16 տեսակի չորս իսրայելյան ինքնաթիռները:

Ըստ Մոսկվայի, իսրայելցիները սիրիացիներին սադրել և հեռացել են, ինչի հետևանքով խոցվել է ռուսական օդանավը: Մոկվան «թշնամական» է որակել իսրայելցիների գործողությունը:

Միջադեպից հետո Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ցավակցություն է հայտնել նախագահ Վլադիմիր Պուտինին և իսրայելցի բարձրաստիճան զինվորականներին գործուղել է Մոսկվա՝ խնդիրը ռուսների հետ քննարկելու համար:

Միաժամանակ, Իսրայելը կտրականապես հրաժարվել է պատասխանատվություն ստանձնել ողբերգական միջադեպի համար:

Վլադիմիր Պուտինին ցավակցություն է հայտնել նաև Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG