ԱՄՆ նախագահ Դոնալդ Թամփը հայտարարել է Լինն Թրեյսիին Հայաստանում արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում առաջադրելու մտադրության մասին: Այս մասին հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Թրեյսին ներկայումս զբաղեցնում է Պետդեպի՝ Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդականի պաշտոնը: Նախկինում դիվանագիտական բարձր պաշտոններ է զբաղեցրել Ռուսաստանում, Թուրքմենստանում, Ղազախստանում: