Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանին գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում շնորհելու մասին:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ, գնդապետ Արմեն Վարդանյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
Նույն օրը նախագահը հրամանագիր է ստորագրել նաև Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը երեք տարով՝ մինչև 2021 թվականի սեպտեմբերի 30-ը երկարաձգելու մասին:
Հրամանագրերի տեքստերը հրապարակված են Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում: