Հինգշաբթի օրը Տանզիանիայում Վիկտորիա լճում ուղևորատար նավի շրջվելու հետևանքով զոհվածների թիվը հասել է 100-ի, տասնյակ մարդիկ անհետ կորած են:
Տարբեր տվյալների համաձայն՝ գերբեռնված նավում կար 300-500 ուղևոր: Հաղորդվում է, որ հաջողվել է փրկել միայն 40 մարդու, նրանցից շատերը ծայրահեղ ծանր վիճակում են:
Աֆրիկայի ամենամեծ՝ Վիկտորիա լճում հաճախ են տեղի ունենում աղետներ, որոնց պատճառը հիմնականում նավերի գերբեռնվածությունն է: 1996 թվականին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով ավելի քան 800 մարդ է զոհվել: