Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է «Գուլյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով պարտավորեցրել է Հայաստանի կառավարությանը որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում 50.000 եվրո վճարել հայցվորին, ինչպես նաև 2000 եվրո՝ որպես ծախսերի փոխհատուցում:
30-ամյա Լևոն Գուլյանը մահացել էր 2007թ. մայիսի 12-ին՝ Երեւանի ոստիկանության բաժանմունքներից մեկում, ուր հրավիրվել էր սպանության գործով որպես վկա։
Վերջինիս հայրը Եվրադատարան ներկայացրած հայցում պնդել է, որ իր 30-ամյա որդու մահը նրա կյանքի իրավունքի խախտում է եղել, գործով արդյունավետ հետաքննություն չի իրականացվել և նա կամայական կերպով զրկված է եղել ազատությունից:
Ուղիղ հեռարձակում