Մատչելիության հղումներ

Bellingcat-ը պնդում է, որ ГРУ-ի հետ Բոշիրովի և Պետրովի կապերը հաստատող տեղեկատվություն ունի


Ռուսլան Բոշիրովը (ձախից) և Ալեքսանդր Պետրովը հարցազրույց են տալիս Russia Today-ին, 13-ը սեպտեմբերի, 2018թ․
Ռուսլան Բոշիրովը (ձախից) և Ալեքսանդր Պետրովը հարցազրույց են տալիս Russia Today-ին, 13-ը սեպտեմբերի, 2018թ․

Bellingcat անկախ հետազոտական կազմակերպությունը պնդում է, որ ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը թունավորելու մեջ կասկածվող երկու տղամարդկանց՝ Ռուսաստանի ռազմական հետախուզության (ГРУ) հետ կապերը հաստատող հավելյալ տեղեկատվություն է ձեռք բերել։

Bellingcat-ը երեկ հայտարարել է, թե Business Insider-ի հետ համատեղ իրականացրած հետաքննությունը «կարող է վերջնականապես հաստատել», որ երկու կասկածյալները՝ Ռուսլան Բոշիրովը և Ալեքսանդր Պետրովը կապեր ունեն ГРУ-ի հետ, ելնելով «օբյեկտիվ տվյալներից և ռուսական գաղտնի աղբյուրների հետ քննարկումներից, որոնք ծանոթ են երկու անձանցից առնվազն մեկի հետ»:

Բոշիրովը և Պետրովը մեկ շաբաթ առաջ Russia Today-ին տված հարցազրույցում վստահեցրել են, թե Սոլսբերի էին մեկնել որպես զբոսաշրջիկներ:

Մեծ Բրիտանիան, մինչդեռ, նրանց մեղադրանք է առաջադրել և պնդում է, որ Սկրիպալների դեմ հարձակման ետևում կանգնած են Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները:

Սերգեյ և Յուլիա Սկրիպալներին անգիտակից վիճակում հայտնաբերել էին մարտի 4-ին բրիտանական Սոլսբերի քաղաքում՝ նստարանի վրա: Շաբաթներ շարունակ հիվանդանոցում բուժում ստանալուց հետո նրանք ապաքինվել են: Բրիտանական իշխանությունները պարզել են, որ Սկրիպալները թունավորվել են ԽՍՀՄ-ում արտադրված «Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութով:

Ռուսաստանը հերքում է մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG