Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը այսօր հանդիպել է Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:
Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավարը բարձր է գնահատել հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջև առկա փոխգործակցության մակարդակը: Բաբլոյանը վստահեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը մշտապես Հայաստանի խորհրդարանի ուշադրության կենտրոնում է, և խորհրդարանականները միջազգային բոլոր հարթակներում պաշտպանում են Արցախի և նրա ժողովրդի շահերը:
Ղուլյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար: Նա շնորհավորել է Բաբլոյանին Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ:
ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են խորհրդարանական դիվանագիտությանը վերաբերող մի շարք հարցեր, կարևորել Հայաստանի ու Արցախի խորհրդարանների հանձնաժողովների մակարդակով շարունակական հանդիպումներն ու միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ նիստերը: