Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը սեպտեմբերի 21-ին չի մասնակցի Անկախության օրվա տոնակատարությանը։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։
Պատճառները Մուսինյանը չմանրամասնեց։
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն ավելի վաղ ասել էր, որ «անկախ նախկին նախագահների նկատմամբ հասարակության վերաբերմունքից, նրանք հրավիրվել են՝ մասնակցելու Հայաստանի անկախության տարեդարձի միջոցառումներին»։