Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ընդառաջ տպագրել և ոստիկաններին է բաժանել հայերեն-ֆրանսերեն զրուցարաններ


Ոստիկանությունը Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին ընդառաջ տպագրել է հայերեն-ֆրանսերեն զրուցարաններ: Այն արդեն բաժանվել է ծառայություն իրականացնող ոստիկաններին։

«Այն ծառայողներն, ովքեր անմիջապես շփվելու են հյուրերի հետ, ունենալու են այս զրուցարաններից», - կառավարության նիստի մեկնարկին ասաց Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

Ոստիկանության լրատվական ծառայությունից «Ազատության»-ը փոխանցեցին, որ զրուցարանները տպագրվել են 900 օրինակով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց, թե սա լավ առիթ է, որ Հայաստանի քաղաքացիներն օտար լեզուների իմացությունը զարգացնեն։

«Ճիշտ կլինի, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մի քանի օտար լեզու իմանան, և Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը լավ առիթ է, որ մենք այս ուղղությամբ ևս մեկ քայլ անենք», - ասաց վարչապետը։

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը տեղի կունենա Երևանում՝ հոկտեմբերի 7-ից 12-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG