Մատչելիության հղումներ

Հայկ Մարության․ Իսկապես չգիտեմ էդ ինչ ֆեյքերի մասին է խոսքը


«Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին զարմացնում է իր մրցակիցներից՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանի ֆեյքերի մասին պնդումները, թե` «Իմ քայլը» դաշինքը ԲՀԿ-ին պատերազմ է հայտարարել։

«Ես իսկապես չգիտեմ էդ ինչ ֆեյքերի մասին է խոսքը: Էդ ի՞նչ ֆեյքեր են, որ մենք չգիտենք: Լավ, եթե մենք ենք դա օգտագործում, գոնե մենք պետք է դրա մասին իմանանք: Այնինչ շատ հաճախ, էլի անուններ չտան, որոշ ուժեր կան, որ իրենց գրածների տակ Նյու Զելանդից, Շրի Լանկայից, Հնդկաստանից շատ հետաքրքիր լայքեր են առաջանում», - այսօր ասաց Մարությանը:

Ոչ միայն ֆեյքերի պատերազմի, այլև պետական մեքենան իր դեմ օգտագործելու՝ Նաիրա Զոհրաբյանի պնդումը Հայկ Մարությանը անհիմն է համարում՝ վստահեցնելով, որ իր քարոզարշավին օգնում ու մասնակցում են թիմի անդամները, իր ընկերներն ու համախոհները:

«Իմ քայլը» դաշինքի քարոզարշավն այսօր էլ անցավ արդեն ավանդական եղանակով. ավագանու թեկնածուները շրջում էին բակից բակ, բարձրախոսներով խնդրում էին քվեարկել Հայկ Մարությանի օգտին, նաև իրազեկում երեկոյան 7-ին նախատեսված հանրահավաքի մասին, որին այսօր նույնպես ելույթով է հանդես գալու վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Աջափնյակի բնակիչները պատուհաններից էին հետևում քարոզարշավին, ոմանք իջնում ու քայլում էին դաշինքի ավագանու թեկնածուների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG