Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը նշանակվել է երկրի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի հարցերով բաժնի ղեկավարի տեղակալ: Այս մասին հայտնում է «Թրենդ» լրատվական գործակալությունը:
Հաջիևը, ով արտգործնախարարության մամուլի խոսնակի պաշտոնում աշխատել է 2014 թվականից, այժմ նախագահականում փաստացի դարձել է վերոհիշյալ բաժնի ղեկավարի պաշտոնակատար, քանի որ այդ պաշտոնը զբաղեցրած Նովրուզ Մամեդովը ապրիլին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո նշանակվել է Ադրբեջանի վարչապետ: