Ռուսական ռազմական հսկողության մի օդանավ` անձնակազմի 14 անդամներով, անհետացել է Միջերկրական ծովի արևելյան մասում։
CNN-ը նշում է, որ ինքնաթիռը կարող են խոցած լինել սիրիական հակաօդային պաշտպանության ուժերը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը այսօրվա իր հայտարարության մեջ նշում է, որ Ил-20-ը անհետացել է ռադարներից այն ժամանակ, երբ իսրայելական ռազմաօդային ուժերի F-16 կործանիչները հարձակում են իրականացրել Սիրիայի Լաթաքիա նահանգում:
Ռուսական ռազմական ուժերը որոնողական աշխատանքներ են սկսել: