Մատչելիության հղումներ

Թոնի Բլեյրը և Լոնդոնի քաղաքապետը կոչ են արել Բրեքսիթի հարցով նոր հանրաքվե անցկացնել


Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեյրը և Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանը կոչ են արել Եվրոպական միությունից Մեծ Բրիտանիայի անջատման՝ Բրեքսիթի հարցով նոր հանրաքվե անցկացնել։

Սեպտեմբերի 16֊ին բրիտանական Observer պարբերականում հրապարակված հոդվածում Խանը պնդել է, որ ԵՄ֊ից դուրս գալը չափազանց մեծ սպառնալիք է երկրի տնտեսությանը և քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան իրենց վերջնական կարծիքը արտահայտել այդ մասին։

Բրիտանիայի նախկին եվրոպամետ վարչապետ Բլեյրը իր հերթին աջակցություն է հայտնել Բրեքսիթի հարցով երկրորդ հանրաքվեն անցկացնելու կոչերին։ ֊ «Լավագույն տարբերակը կլիներ ևս մեկ անգամ մարդկանց դիմելը հետևյալ հարցով՝ «Մենք երկուսուկես տարի բանակցություններ ենք վարել, այժմ մենք գիտենք մեր բոլոր տարբերակները, դուք դեռ ցանկանո՞ւմ եք առաջ շարժվել ԵՄ֊ից անջատվելու ուղությամբ, թե՞ գերադասում եք մնալ», ֊ նախօրեին հայտարարել էր Թոնի Բլեյրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG