Մատչելիության հղումներ

Վրաստանը հետաձգեց ավտոճանապարհներով հացահատիկային բեռների ներկրման արգելքը մինչև հոկտեմբերի 1-ը


Բեռնատարներ վրաց-ռուսական սահմանի Վերին Լարսի անցակետի մոտ, արխիվ
Բեռնատարներ վրաց-ռուսական սահմանի Վերին Լարսի անցակետի մոտ, արխիվ

Վրաստանի ցամաքային ճանապարհով հացահատիկային բեռների ներկրման արգելքը սեպտեմբերի 15-ից հետաձգվել է մինչև հոկտեմբերի 1-ը, հաղորդում է Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:

«Նախարարությունը վրացի գործընկերների հետ շարունակում է բանակցությունները, որպեսզի երկաթուղային և լաստանավային փոխադրումների գնագոյացման արդյունքում Հայաստանի փոխադրողները վնասներ չկրեն», - ասված է հաղորդագրությունում:

Վրաստանի ֆինանսների նախարարության որոշմամբ՝ այսօրվանից հացահատիկային բեռների ներմուծումը երկրի մաքսային տարածք և արտահանումը պետք է հնարավոր լիներ միայն երկաթուղային և ծովային տրանսպորտով, ինչը, ըստ բեռնափոխադրողների, անխուսափելիորեն կբարձրացնի Հայաստան ներկրվող հացահատիկի գինը՝ հանգեցնելով նաև այլ ապրանքների թանկացման:

Կողմերը վերջին շաբաթներին ակտիվորեն բանակցում են տվյալ հարցով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG