Մատչելիության հղումներ

Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխվել է


Շիրակի պետական համալսարան
Շիրակի պետական համալսարան

Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է։ «Ազատությանն» այս մասին տեղեկացրեցին Գլխավոր դատախազությունից:

Շիրակի մարզի դատախազությունում նման որոշում է կայացվել սեպտեմբերի 11-ին։

Նոր խափանման միջոց է ընտրվել անձնական երաշխավորությունը։ Անահիտ Ֆարմանյանի համար երաշխավորներ են հանդիսացել Ազգային ժողովի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Էդմոն Մարուքյանը։

Անահիտ Ֆարմանյանին 2018թ. օգոստոսի 7-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքի համար (խարդախություն` առանձնապես խոշոր չափերով): Նույն օրը Ֆարմանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություն է ներկայացվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG