«Ֆլորենս» փոթորիկը հասել է ԱՄՆ-ի արևելյան ափերին` մասնավորապես Հյուսիսային Կարոլինա նահանգի ափամերձ քաղաքներին, որտեղ տեղատարափ անձրևներ են:
Օդերևութաբանները մտավախություն ունեն, որ կարող են լայնածավալ ջրհեղեղներ լինել, ջրի մակարդակը բարձրանա մինչև 3-4 մետրով:
Հյուսիսային Կարոլինայի մի շարք քաղաքներում արդեն էլեկտրամատակարարումը խափանվել է, առանց հոսանքի են մնացել հարյուր հազարավոր տներ:
«Ֆլորենս»-ը դանդաղորեն շարժվում է ափամերձ շրջանների երկայնքով: Վտանգի տակ հայտնված շրջանների բնակչության թիվը շուրջ 10 միլիոն է: Հյուսիսային Կարոլինա, Վիրջինիա և Ջորջիա նահանգներում արտակարգ դրության ռեժիմ են հայտարարել, բնակիչներին խորհուրդ է տրվել հեռանալ այն գոտիներից, որոնք կարող են ջրի տակ հայտնվել: