Մատչելիության հղումներ

Ադրբեջանի բանակը եկող շաբաթ «լայնածավալ զորավարժություններ» կանցկացնի


Ադրբեջանական բանակի զորավարժություններ, արխիվ
Ադրբեջանական բանակի զորավարժություններ, արխիվ

Սեպտեմբերի 17-22-ը ադրբեջանական զինուժը լայնածավալ զորավարժություններ է անցկացնելու, հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով պաշտոնական հաղորդագրությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ զորավարժություններում ներգրավվելու են շուրջ 20 հազար զինծառայողներ, ավելի քան 20 միավոր տանկեր և այլ ծանր տեխնիկա, 120 միավոր հրթիռահրետանային կայանքներ, 20 միավոր մարտական ավիացիա։ Հաղորդվում է նաև, որ զորավարժությունների ժամանակ կիրառվելու են ադրբեջանական բանակի կողմից վերջին տարիներին ձեռք բերված սպառազինությունները։

Գործակալությունը նկատում է, որ զորավարժությունների մասին Ադրբեջանի ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ որպես հակառակորդ նշված է «Հայաստան», մինչդեռ նախկինում կիրառվում էր «պայմանական հակառակորդ» տերմինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG