Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է դուրս գալ փակուղուց Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների հարցում, սակայն «ամերիկյան ռուսաֆոբիան» փակում է առաջընթացը:
Լավրովը, ով այսօր Բեռլին է մեկնում Գերմանիայի ղեկավարների հետ բանակցությունների համար, գերմանական DPA լրատվական գործակալությանն ասել է. - «Մենք պատրաստ ենք ճանապարհի մեր մասը անցնել, որպեսզի փակուղուց դուրս բերենք Միացյալ Նահանգների հետ կապերը»:
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև նշել է․ - «Մենք լուրջ ենք վերաբերվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին` մեր երկրների միջև նորմալ երկխոսություն հաստատելու պատրաստակամության մասին»: