Մատչելիության հղումներ

Ադրբեջանը և Թուրքիան բանակցում են երկկողմ առևտուրը ազգային արժույթներով իրականացնելու շուրջ


Ադրբեջանն ու Թուրքիան բանակցություններ են վարում երկկողմ առևտուրը ազգային արժույթներով իրականացնելու շուրջ, հայտարարել է Թուրքիայում ադրբեջանի դեսպանը:

Ավելի վաղ՝ շաբաթներ առաջ, ելույթ ունենալով Թյուրքալեզու երկրների համաժողովում, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հորդորել էր դաշնակիցներին հրաժարվել ամերիկյան դոլարից և փոխադարձ առևտուրն իրականացնել ազգային արժույթներով:

Այս քայլերով Անկարան փորձում է ամրապնդել թուրքական լիրան, որը երկրորդ ամիսն է՝ սրընթաց արժեզրկվում է Թուրքիայի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցների պատճառով:

Վաշինգտոնը օգոստոսից սահմանափակումներ է մտցրել Անկարայի դեմ և սպառնում է առաջիկայում դրանք էլ ավելի խստացնել, եթե Էրդողանի վարչակազմը ազատ չարձակի ահաբեկչության մեղադրանքով ձերբակալված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրասոնին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG