Մատչելիության հղումներ

ԵՄ դատարանը մերժել է պատժամիջոցները չեղարկելու՝ ռուսաստանյան ընկերությունների հայցը


Եվրամիության՝ Լյուսքեմբուրգում գտնվող դատարանը մերժել է ռուսական մի քանի ընկերությունների հայցը, որը պահանջում էր չեղարկել Ղրիմի բռնակցումից հետո Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները:

Սահմանափակումները վերացնելու հարցով, մասնավորապես, դատարան էին դիմել «Գազպրոմնեֆտը», «Ալմազ-Անթեյը», «Ռոսնեֆտը», «Սբերբանկն» ու «ՎՏԲ բանկը»:

Դատարանի որոշման մեջ նշվում է, որ Եվրամիության գործադիր մարմինը բավարար չափով հիմքեր է տրամադրել՝ պատժամիջոցները ուժի մեջ թողնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG