Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ:
Ըստ Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի, երկրի ղեկավարը ծանոթացել է գյուղում իրականացվող աշխատանքներին, համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:
Նշենք, որ քառօրյա պատերազմի ընթացքում մեծապես տուժեց հենց այս գյուղը։ Բնակիչները տեղափոխվեցին Ղարաբաղի տարբեր բնակավայրեր։ Թալիշում այս պահին լայնածավալ շինարարական աշխատանքներ են ընթանում։