Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Ուկրաինայի նորանշանակ դեսպանը


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ուկրաինայի դեսպան Պյոտր Լիտվինը:

Հայաստանի նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նախագահը համոզմունք է հայտնել, որ նորանշանակ դեսպանը կարևոր ներդրում կունենա հայ-ուկրաինական արդյունավետ երկխոսության շարունակման գործում:

Դեսպանը վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կանի ամեն հնարավորը՝ առավել ամրապնդելու և առաջ մղելու տարբեր ոլորտներում ձևավորված հայ-ուկրաինական բարձր մակարդակի գործակցությունը:

Կողմերը նշել են, որ երկու ժողովուրդները միմյանց հետ կապված են եղբայրական և բարեկամական հարաբերություններով, որոնք լավ հիմք են փոխգործակցության հետագա զարգացման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG