Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը մեկնեց Փարիզ


Ֆրանսիայի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպումը Բրյուսելում, 11-ը հուլիսի, 2018թ․
Ֆրանսիայի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպումը Բրյուսելում, 11-ը հուլիսի, 2018թ․

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնեց Փարիզ։

Փաշինյանը երկօրյա այց է կատարում Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հրավերով։

Երկու երկրների ղեկավարները առաջին անգամ հանդիպել էին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Հոկտեմբերին էլ Հայաստան է գալու Էմանյուել Մակրոնը՝ ֆրանսախոս մի շարք այլ երկրների առաջնորդների հետ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին:

Այսօր Հայաստանի վարչապետը Փարիզի կենտրոնում վեր խոյացող Կոմիտասի հուշարձանի մոտ ծաղկեպսակ կտեղադրի, ապա նաև հայ համայնքի ներկայացուցչների հետ է հանդիպում նախատեսված։

Վաղը այցելության պաշտոնական մասն է՝ տեղի կունենան Մակրոն-Փաշինյան բանակցությունները, Հայաստանի ղեկավարը լինելու է նաև Փարիզի քաղաքապետարանում:

Ֆրանսիան, լինելով Եվրամիության առանցքային երկրներից մեկը, համարվում է Հայաստանի բարեկամ պետություն: Ֆրանսիան թե՛ օրենքով, թե՛ բանաձևով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, անգամ դրա ժխտումը քրեականացնող օրինագծեր էր ընդունել, որոնք, սակայն, Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական է ճանաչել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG