Եվրոպացի օրենսդիրները նշել են ռուսական բանտում հացադուլ հայտարարած ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովի անունը որպես այս տարվա Սախարովի անվան Մտքի ազատության մրցանակի դափնեկրի հավակնորդ:
Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) ընդգծել է, որ Սենցովը «ապօրինի է բանտարկված»:
Եվրախորհրդարանի անդամները իրենց թեկնածուներին կներկայացնեն արտաքին գործերի և զարգացման հանձնաժողովներին: Հոկտեմբերի 25-ին կհայտարարվի դափնեկրի անունը:
Ծնունդով Ղրիմից Սենցովը ձերբակալվել է 2014 թվականին և դատապարտվել 20 տարվա ազատազրկման՝ ոստիկանական բաժանմունք հրդեհելու և ահաբեկչություններ ծրագրելու մեղադրանքներով, ինչը հիմնավորող ապացույցներ մինչ օրս չեն հրապարակվել: