Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Հյուսիսային Կորեային պետք է տրվեն անվտանգության երաշխիքներ՝ ապամիջուկայնացման դիմաց:
«Եթե Հյուսիսային Կորեան դրական քայլեր է արել ապամիջուկայնացման ուղղությամբ, ապա նա պետք է համարժեք պատասխան, այլ ոչ թե զինաթափման անվերջ պահանջներ ստանա»,- ասել է Պուտինը՝ ընդգծելով, որ «միջազգային երաշխիք» է պետք՝ ի հավելումն Միացյալ Նահանգների առաջարկի:
Հունիսի 12-ին Հյուսիսային Կորեայի և Միացյալ Նահանգների նախագահները ապամիջուկայնացման համաձայնագիր ստորագրեցին, ինչից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասաց, որ «Փհենյանի միջուկային ծրագրի ճգնաժամը հիմնականում լուծված է, և Հյուսիսային Կորեան այլևս միջուկային սպառնալիք չէ»: Այդուհանդերձ, բանակցություններն այս ամենից հետո դադարեցվեցին, և Վաշինգտոնն իր հիասթափությունը հայտնեց Փհենյանից՝ ապամիջուկայնացմանն ուղղված գործընթացի վերաբերյալ: