Հոկտեմբերի 29-30-ը Երևանում անցկացվելիք ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) խորհրդի և Վեհաժողովի 9-րդ լիագումար նիստերի անցկացմանը վերաբերող օրակարգային հարցեր են քննարկել Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինը:
Այսօր Երևանում կայացած հանդիպման ժամանակ զրուցակիցները կարևորել են ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների միջև համագործակցության ամրապնդումը, անդրադարձել կառույցում հայկական պատվիրակության գործունեությանը:
«ՀԱՊԿ-ն ունի առանցքային նշանակություն մեր երկրի անվտանգության ապահովման գործում, և այդ առումով ՀԱՊԿ-ին անդամակցելն այլընտրանք չունի», - ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հայտարարել է Շարմազանովը: