Մատչելիության հղումներ

Զոհրաբ Մնացականյանը մեկնում է Ժնև՝ մասնակցելու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստին


ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան, արխիվ
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան, արխիվ

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 12-13-ը աշխատանքային այցով կմեկնի Ժնև:

ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմանբ՝ վաղը Մնացականյանը բացման խոսքով հանդես կգա Մարդու իրավունքների խորհրդի 39-րդ նստաշրջանի շրջանակներում կայանալիք Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված բարձր մակարդակով թեմատիկ քննարկմանը:

Նույն օրը Հայաստանի ԱԳ նախարարը ելույթով հանդես կգա ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 39-րդ նստաշրջանում։

Այցի ընթացքում նախարարը հանդիպում կունենա ՄԱԿ-ի մարդու իրավունքների նորանշանակ գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG