Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահը պատրաստվում է նոր պատժամիջոցներ սահմանել


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրում, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրում, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի ժամից նոր պատժամիջոցներ է սահմանելու, որոնց նպատակն է կանխել անհատների ու ընկերությունների միջամտությունը ամերիկյան ընտրություններին:

Ըստ Reuters-ի ու The Wall Street Journal-ի` Թրամփը նոր կարգադրությունը ստորագրելու է այսօր: Առայժմ հայտնի չէ՝ արդյոք Ռուսաստանը նշվելո՞ւ է նոր փաստաթղթում:

Ամերիկյան հատուկ ծառայությունների ներկայացմամբ՝ Մոսկվան միջամտել է ԱՄՆ 2016 թվականի նախագահական ընտրություններին: Ներկայումս Միացյալ Նահանգների Կոնգրեսում ընթացքի մեջ է Կրեմլի դեմ ուղղված նոր պատժամիջոցների մի փաթեթ, որն ավելի խիստ միջոցներ է նախատեսում, օրինակ՝ Ռուսաստանին կարգելվի միջազգային ֆինանսական շուկայից պարտք վերցնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG