Լոնդոնի հիվանդանոցում քաղցկեղից մահացել է Կուլսուն Նավազը՝ Պակիստանում կոռուպցիայի մեղադրանքով 10-ը տարվա պատիժը կրող նախկին վարչապետ Նավազ Շարիֆի կինը:
Նրանց դուստր Մարիամ Նավազը Պակիստանում ազատազրկված է նույն մեղադրանքով: Պակիստանի ներկայիս վարչապետ Իմրան Խանը ցավակցություն է հայտնել Շարիֆին:
Հայր և դուստր Շարիֆները հերքում են մեղադրանքը և պնդում են, որ քաղաքական հալածանքի զոհ են դարձել: