Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ի և ՀՔԾ-ի պետերի հեռախոսազրույցի հրապարակման փաստի առթիվ քրգործ հարուցվեց


ԱԱԾ պետ Արթուր Վանեցյան, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյան
ԱԱԾ պետ Արթուր Վանեցյան, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյան

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև քրեական գործի վերաբերյալ հեռախոսազրույցի հրապարակման դեպքի առթիվ Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի (Անձի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական կամ այլ հաղորդումների գաղտնիությունը խախտելը) և 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի ՝ (Համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը, որը կատարվել է առանձնակի արժեք ունեցող տեղեկատվություն ստանալու նպատակով) հատկանիշներով:

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեին, հաղորդում է գլխավոր դատախազությունը:

Այսօր համացանցում տարածվեց հեռախոսային գաղտնալսված զրույցի ձայնագրություն, որտեղ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը և Հատուկ քննչական ծառայության պետը քննարկում են Մարտի 1-ի գործը: Ժամեր անց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հաստատեց՝ համացանցում տարածված ձայնագրությունում զրուցում են ինքն ու Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG