Մատչելիության հղումներ

Չիկագոյում Երևանյան պուրակ է բացվել


Լուսանկարը՝ Բիզնես Արմենիայի
Լուսանկարը՝ Բիզնես Արմենիայի

Չիկագոյում Հայաստանի պատվավոր հյուպատոսության և Բիզնես Արմենիայի ներկայացուցիչ Պարույր Սարկիսյանի նախաձեռնությամբ, հայ համայնքի ու քաղաքային իշխանությունների աջակցությամբ ԱՄՆ Իլինոյս նահանգի մայրաքաղաքում Երևանյան պուրակ է բացվել։

Բիզնես Արմենիայի հանրային կապերի թիմի հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի պատվո հյուպատոս, Բիզնես Արմենիայի պատվավոր ներկայացուցիչ Օսկար Թաթոսյանը նշել է, որ աշխատանք է տանում նաև զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության ուղղությամբ:

«Չիկագոն մշտապես իր վրա է պահում մեծ թվով զբոսաշրջիկների ուշադրությունը։ Նոր բացված Երևանյան անկյունը կարող է Հայաստան այցելելու, հնարավոր է նաև՝ նոր գործարար կապեր ստեղծելու առիթ դառնալ», - նշել է Բիզնես Արմենիայի միջազգային համագործակցության կառավարիչ Ալինա Եղիազարյանը։

«Հայկական այգին կնպաստի նաև Երևանի ու Չիկագոյի միջև բարեկամության ընդլայնմանը», - հայտարարել է Պարույր Սարկիսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG