Մատչելիության հղումներ

Լեհաստանում բողոքի լուռ ակցիա է իրականացվել ի պաշտպանություն Օլեգ Սենցովի


Լեհաստան - Իրավապաշտպան ակտիվիստներից մեկը մասնակցում է ԵԱՀԿ կոնֆերանսին, Վարշավա, 10-ը սեպտեմբերի, 2018թ․
Լեհաստան - Իրավապաշտպան ակտիվիստներից մեկը մասնակցում է ԵԱՀԿ կոնֆերանսին, Վարշավա, 10-ը սեպտեմբերի, 2018թ․

Իրավապաշտպան ակտիվիստները բողոքի լուռ ակցիա են իրականացրել Լեհաստանում՝ ի պաշտպանություն ռուսական բանտում հացադուլ հայտարարած ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովի: Ակցիան տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ԵԱՀԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչը Վարշավայում կոնֆերանսի բացման խոսքով էր հանդես գալիս:

Բողոքի ակցիայի մասնակիցները սպիտակ շապիկներով էին, և նրանց մեջքին գրված էր՝ #SaveOlehSentsov («Փրկեք Օլեգ Սենցովին»):

Ծնունդով Ղրիմից Սենցովը ձերբակալվել է 2014 թվականին և դատապարտվել 20 տարվա ազատազրկման՝ ոստիկանական բաժանմունք հրդեհելու և ահաբեկչություններ ծրագրելու մեղադրանքներով, ինչը հիմնավորող ապացույցներ մինչ օրս չեն հրապարակվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG