Արգենտինայի Կորդոբա քաղաքի իշխանությունների որոշմամբ հայկական անուններով փողոցների ցուցանակները արդեն երկլեզու են՝ իսպաներեն և հայերեն:
Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակին նվիրված այս նախաձեռնության հեղինակն է քաղաքի օրենսդիր մարմնի հայազգի անդամ Լուկաս Պալյանը:
Հայ համայնքը իր երախտագիտություն է հայտնել քաղաքապետ Ռամոն Մեստրեին օրենսդիր մարմնին որոշումը իրականացնելու կապակցությամբ: