Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանի եղբորորդին ազատ կարձակվի 50 մլն դրամ գրավի դիմաց


Հայկ Սարգսյանը դատարանում, սեպտեմբեր, 2018թ․
Հայկ Սարգսյանը դատարանում, սեպտեմբեր, 2018թ․

Դատարանն այսօր հրապարակեց Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը․ նա 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի՝ այդ գումարը վճարելուն պես:

33-ամյա Հայկ Սարգսյանը կալանավորվել էր հուլիսի 11-ին և մեղադրվում է սպանության փորձի՝ 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության համար:

2007 թվականին Դավիթ Սիմոնյանը հիվանդանոց էր տեղափոխվել հրազենային վնասվածքով: Գործը, սակայն կարճվել էր, քանի որ ոստիկանություն էր ներկայացել ոմն Արթուր Ղևոնդյան և հայտնել, թե անզգուշաբար կրակել է ընկերոջ վրա: 11 տարի անց, սակայն, Դավիթ Սիմոնյանը, ով վերջին մի քանի ընտրությունների ժամանակ հանրապետականների վստահված անձն է եղել Երևանի Կենտրոն վարչական շրջանի տեղամասերից մեկում և մշտապես խոչընդոտել է լրագրողների աշխատանքը, նոր ցուցմունքներ է տվել՝ նշելով, իրականում իրեն փորձել են սպանել, իսկ սպանության փորձը կատարել է Հայկ Սարգսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG