Մատչելիության հղումներ

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգա. Հայաստանը պարտվեց Մակեդոնիային


ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը Սկոպյեում 0:2 հաշվով պարտություն կրեց Մակեդոնիայի հավաքականից:

Խաղի հաշիվը 13-րդ րոպեին 11-մետրանոց հարվածով բացեց Էզգիյան Ալիոսկին, 59-րդ րոպեին Գորան Պանդևը կրկնապատկեց այն:

Այս հաղթանակից հետո Մակեդոնիայի հավաքականը 6 միավորով գլխավորում է D լիգայի 4-րդ խմբի մրցաշարային աղյուսակը, Հայաստանը 3 միավորով առայժմ երկրորդ հորիզոնականում է: Այսօր ավելի ուշ խմբում կկայանա Լիխտենշտեյն-Ջիբրալթար հանդիպումը, երկու թիմերը դեռևս միավորներ չունեն:

Մրցաշարի հաջորդ երկու հանդիպումները Հայաստանի հավաքականը կանցկացնի սեփական հարկի տակ՝ հոկտեմբերի 13-ին ընդունելով Ջիբրալթարի, հոկտեմբերի 16-ին՝ Մակեդոնիայի թիմերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG