Կրեմլում Հայաստանի նախագահ Նիկոլ Փաշինյանին ընդունելիս, Ռուսաստանի նախագահն ընդգծել էր, որ պետք չէ երկար խոսել հայ-ռուսական հարաբերություներից։
«Այդ հարաբերությունները հատուկ են դարեր ի վեր, և ոչ միայն մեր, իմ ու ձեր համատեղ աշխատանքի ընթացքում։ Այսօր մեր հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով», - ընդգծել է Ռուսաստանի նախագահը՝ շեշտելով, թե Ռուսաստանի ներդրումները Հայաստանի տնտեսությունում ամենամեծն են, ապրանքաշրջանառությունն աճում է ամեն տարի, Ռուսաստանն առաջատար դիրքեր ունի Հայաստանի տնտեսության առանցքային ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում, ռուսական «Գազպրոմ»-ը Հայաստանին գազ է վաճառում ցածր գնով՝ 150 դոլարով։
Հայաստնի վարչապետը Պուտինի հետ հադիպմանը շեշտել է․ - «Համոզված եմ, որ մենք մեր հարաբերույթունները կառուցելու ենք՝ ելնելով միմյանց շահերը հարգելու և ներքին գործերին չմիջամտելու սկզբունքից»։
Հայաստանի վարչապետի այս հայատարությունը Կրեմլում չի վրիպել ռուսական լրտավամիջոցների ուշադրությունից։
Հիշեցնենք՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունից և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ քրեական գործ հարուցելուց հետո Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հատուկ հայտարարությամբ էր հանդես եկել՝ ասելով, թե Հայաստանի նոր իշխանությունների գործողությունները հակասում են նախկին իշխանավորների նկատմամբ քաղաքական հետապնդումներից հրաժարվելու մասին՝ նրանց նախկին հայտարություններին։
Ի դեպ, երեկ Մոսկվայում հայ գործարարների հետ հանդիպումից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում, Նիկոլ Փաշինյանն ասաց՝ որևէ հայ նախկին պաշտոնյայի մասին Պուտինի հետ չի խոսել։
Այսօր ռուսական մամուլում դեռ չկան ծավալուն վերլուծություններ Պուտին-Փաշինյան երեկվա հանդիպումից, և չկա նաև արտահոսք, թե ինչ են քննարկել երկու երկրների ղեկավարները հանդիպման ժամանակ։ Բայց, դատելով Հայաստանի վարչապետի հայատարություններից, Պուտինն ու Փաշինյանը մեկուկես ժամում հասցրել են քննարկել «բոլոր խնդիրները» և այսօր հայ-ռուսական հարաբերություններում լուրջ տարաձայնություններ չկան։
Կրեմլի կարճ հաղորդագրույթունում ասված է միայն, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ- ռուսական հարարբերությունների առանցքային հարցեր ու համագործակցույթունը ՀԱՊԿ-ի և Եվրասիական միության շրջանակներում։
Փաշինյանի խոսքով՝ հանդիպմանը քննարկվել է նաև հայ-ռուսական համատեղ հումանիտար ծրագիրը Սիրիայում։
«Հիմա կարող եմ պաշտոնապես հայտարարել, որ Հայաստանի Հանրապետությունը Սիրիայում՝ Հալեպում կիրականացնի հումանիտար առաքելություն և այդ հումանիտար առաքելության հիմնական նպատակը Սիրիայի հայ համայնքին աջակցելն է։ Ես ուրախ եմ, որ մեր երկրներն ի վերջո այս որոշումը համատեղ կայացրել են, և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հումանիտար առաքելության ներկայացուցիչները կգործեն Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո։ Սա իրականացնելու ենք Ռուսաստանի հետ համատեղ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Փաինյանը՝ նշելով, որ դա ամբողջովին հումանիտար ծրագիր է և որևէ ռազմական բաղադրիչ չի պարունակում։
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ շրջանակում համագործակցությանը, երեկ Փաշինյանի պատասխանից պարզ դարձավ, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները միասին պետք է որոշեն, թե որ երկրի ներակայացուցիչն է փոխարինելու Խաչատուրովին ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում, վերջնական որոշում այս հարցում դեռ չկա։
Հավելենք նաև, որ վերջերս Ադրեբջանում ակտիվ քննարկվում է ՀԱՊԿ-ին անդամակցելու կամ գոնե այդ կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցը։ Հարցը քննարկվում է նաև պառլամենտական մակարդակով։
«Ազատության» հարցին պատասխանելիս Փաշինյանը երեկ հայտարարել է, որ Պուտինի հետ հանդիպմանը նման հարց չի քնարկվել և ընդհանրապես նման հարց հայկական կողմի հետ որևէ ռուսաստանցի պաշտոնյա չի քննարկել։
Պուտինն ու Փաշինյանը երեկ իհարկե նաև ղարաբաղյան խնդիրն են անդրադարձել։ Թե հատկապես ի՞նչ են քննարկել, ո՛չ հայկական, ո՛չ ռուսական կողմը չեն մանրամասնել, սակայն Պուտինի հետ բանակցույթուններից հետո երեկ Հայստանի վարչապետը Մոկսվայում հանդիպել էր նաև Լեռնային Ղարաբաղի նախագաh Բակո Սահակյանի հետ, ինչի մասին Փաշինյանը պատմել էր հայ գործարարների հետ հանդիպմանը՝ հավելելով․ - «Այսօր մենք Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ ընդհանուր մտքեր ենք փոխանակել ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ, կարող եմ ասել հետևյալը՝ ինչ վերաբերում է ապագա մեր պատկերացումներին, ես նախկինում էլ եմ ասել, որ Արցախը պատկերացնում ենք Հայաստանի մի մասը։ Իսկ այդ ճանապարհը կարող է բաղկացած չլինել մեկ քայլից, այն կարող է բաղկացած լինել երկու կամ երեք քայլից, բայց ապագայի մեր տեսլականը միանշանակ դա է: Եվ այստեղ որևէ կասկած չի կարող լինել»։
Հիշեցնենք՝ Ադրեբջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Ռուսատսանի նախագահը հանդիպել էր մեկ շաբաթ առաջ Սոչիում և սեպտմեբերին վերջին նախատեսված է նաև Պուտինի այցը Բաքու։
Հայ բիզնեսմենների հետ հանդիպմանը քննարկվել են Հայաստանի ներքաղաքական զարգացումներն ու տնտեսության զարգացման հեռանկարները։ Գործարաները սուր հարցեր էին տալիս Հայստանի վարչապետին, մասնավորպես, Ռուբեն Վարդանյանը։