Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 14-ին Էմանյուել Մակրոնի հրավերով կմեկնի Ֆրանսիա


Նիկոլ Փաշինյան, Աննա Հակոբյան, արխիվ
Նիկոլ Փաշինյան, Աննա Հակոբյան, արխիվ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 14-ին Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հրավերով կմեկնի Ֆրանսիա։

Փաշինյանը Փարիզում կհանդիպի նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Օգոստոսի սկզբին ոչ պաշտոնական այցով Փարիզում էր վարչապետի տիկին Աննա Հակոբյաը։ Նա ծանոթացել է հայ համայնքի կառույցների աշխատանքին։

«Ինձ համար շատ կարևոր էր ներկայանալ մեր համայնքի, մեր հայրենակիցների առջև իբրև նոր վարչապետի տիկին, որպեսզի ճանաչենք իրար։ Այդ առումով ես լիովին բավարարված եմ, հուսով եմ, որ դա փոխադարձ է», - ասել է Աննա Հակոբյանը «Լե նուվել դ՛Արմենի» պարբերականին տված հարցազրույցում։

Աննա Հակոբյանը թավշյա հեղափոխությունը համարել է երկար տարիների քաղաքական պայքարի արդյունք՝ նշելով՝ Նիկոլ Փաշինյանը գիտեր, թե ուր է գնում և ինչու։

«Ես որպես վարչապետի կին ցանկանում եմ օգտագործել իմ ուժերն՝ ի նպաստ ժողովրդի և պետության ծրագրերի իրականացման», - «Լե նուվել դ՛Արմենի»-ին ասել է Հակոբյանն՝ անդրադառնալով «Իմ քայլը» հիմնադրամին ու «Կանայք՝ հանուն խաղաղության» ծրագրին։

«Իմ քայլը» հիմնադրամը զբաղվելու է Հայաստանում և սփյուռքում այնպիսի խնդիրներով, որոնցով չի կարող առայժմ զբաղվել պետությունը, իսկ ինչ վերաբերվում է «Կանայք՝ հանուն խաղաղության» ծրագրին, ապա այն իրականացվելու է Ղարաբաղում խաղաղություն հաստատելու նպատակով։ Ծրագրում ներգրավվելու են աշխարհում ազդեցություն և հեղինակություն ունեցող կանայք իրենց ձայնը բարձրացելու ի նպաստ Ղարաբաղում խաղաղության հաստատման», - ասել է Աննա Հակոբյանը՝ նշելով, որ գուցե ապագայում հնարավոր կլինի ծրագրում ընդգրկել նաև ադրբեջանցի կանանց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG