Մատչելիության հղումներ

Բաքուն քննադատել է Փաշինյանի՝ Մոսկվայում հնչեցրած վերջին հայտարարությունը


Տեսարան Բաքվից
Տեսարան Բաքվից

Բաքուն քննադատել է Հայաստանի վարչապետի՝ Մոսկվայում հնչեցրած վերջին հայտարարությունը, թե Ղարաբաղն առաջիկայում պետք է լինի Հայաստանի մի մասը:

«Այդ պնդումները հարվածում են բանակցյաին գործընթացին», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը՝ հավելելով. - «Հայաստանի ղեկավարությունը նպատակաուղղված կամ չգիտակցելով, իրավիճակի սրացման տանող հայտարարություն է անում Մինսկի խմբում համանախագահող երկրում՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Նյու Յորքում նախատեսված հանդիպումից առաջ: Եվս մեկ անգամ ուզում ենք ընդգծել, որ նմանօրինակ հայտարարությունները իրավիճակի սրացման ողջ պատասխանատվությունը դնում են Հայաստանի և նրա ղեկավարության վրա», - նշել է Ադրբեջանի արտգործնախարարությունը:

Երեկ Մոսկվայում՝ հայ գործարարների հետ հանդիպմանը, խոսելով ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին, Փաշինյանը ասել էր. - «Ինչպես և նախկինում եմ ասել, ես Արցախը պատկերացնում եմ որպես Հայաստանի մի մաս, իսկ այդ ճանապարհը կարող է բաղկացած չլինել մեկ քայլից, այն կարող է բաղկացած լինել երկու կամ երեք քայլից, բայց ապագայի մեր տեսլականը միանշանակ դա է: Եվ այստեղ որևէ կասկած չի կարող լինել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG