Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը մեկնում է Մոսկվա


Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի հանդիպումը Մոսկվայում, 13-ը հունիսի, 2018թ․
Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի հանդիպումը Մոսկվայում, 13-ը հունիսի, 2018թ․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր աշխատանքային այցով մեկնում է Ռուսաստան:

Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ նույն օրը Մոսկվայում կկայանա Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Այցի շրջանակում նախատեսված է նաև հանդիպում Մոսկվայի հայ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:

Հայաստանի վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանն արդեն երկու անգամ հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մայիսին՝ Սոչիում և հունիսին՝ Մոսկվայում: Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների միջև երեք հեռախոսազրույց է կայացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG