Մատչելիության հղումներ

British Airways-ը հաքերային խոշոր հարձակման է ենթարկվել


British Airways-ը հայտարարում է հաքերային խոշոր հարձակման արդյունքում ընկերության հաճախորդների բանկային քարտերի գողության մասին. խոսքը շուրջ 380 հազար ուղևորների մասին է:

Բրիտանական ավիափոխադրողը տարածած հայտարարության մեջ նշում է, որ հաքերներին այդուհանդերձ չի հաջողվել ստանալ հաճախորդների անձնագրային տվյալներն ու ուղևորության վերաբերյալ տեղեկությունները:

Հաղորդվում է, որ հարձակումը տեղի է ունեցել ընկերության կայքի և բջջային հավելվածի միջոցով, տուժել են այն հաճախորդները, որոնք բանկային քարտով վճարումներ են իրականացրել օգոստոսի 21-ից մինչև սեպտեմբերի 5-ը ընկած ժամանակահատվածը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG