Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Ադրբեջան, Տաջիկստան, Ուզբեկստան։ Այդ մասին «Իզվեստիա» պարբերականին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Ըստ նրա, այցերը նախատեսված են սեպտեմբերի վերջին հոկտեմբերի սկզբին։ Ադրբեջան այցը սեպտեմբերին է։
Ուշակովն ասել է, որ սեպտեմբերի 27-ից 28-ը Դուշանբեում Պուտինը կմասնակցի նաև ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը։
Ռուսաստանի նախագահի օգնականի փոխանցմամբ, մինչև տարեվերջ տեղի կունենա Ռուսաստան- Իրան-Ադրբեջան եռակողմ գագաթնաժողով։