Մատչելիության հղումներ

Արմեն Բայբուրդյանը նշանակվել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս


Արմեն Բայբուրդյան
Արմեն Բայբուրդյան

ԱԳՆ հաղորդմամբ՝ Հայաստանի արտգործնախարարի սեպտեմբերի 6-ի հրամանով Արմեն Վահանի Բայբուրդյանը նշանակվել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս։

Բայբուրդյանը 2004-2008 թթ. զբաղեցրել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը: 2008 թ. փետրվարին ՀՀ նախագահի հրամանագրով նա ազատվել է զբաղեցրած պաշտոնից, այսպես կոչված, «դեսպանների ուղերձը» ստորագրելու համար։

Այդ ուղերձում, մասնավորապես, նշված էր․ «Կարևորելով երկրում կայունության պահպանման և հասարակական համաձայնության անհրաժեշտությունը, մեր հայրենակիցներին, հատկապես երկրում հասարակական կարգի ու անդորրի ապահովման համար պատասխանատու բոլոր կառույցների ներկայացուցիչներին, կոչ ենք անում զերծ մնալ ուժի միջոցով խնդիրներ լուծելու գայթակղությունից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG