Մատչելիության հղումներ

Facebook-ն ու Twitter-ը խոստանում են ավելի լավ պաշտպանել իրենց պլատֆորմները


ԱՄՆ - Facebook-ի և Twitter-ի բարձրաստիճան պաշտոնյաներ Շերիլ Սենդբերգը և Ջեք Դորսին Սենատում լսումների ժամանակ, Վաշինգտոն, 5-ը սեպտեմբերի, 2018թ․
ԱՄՆ - Facebook-ի և Twitter-ի բարձրաստիճան պաշտոնյաներ Շերիլ Սենդբերգը և Ջեք Դորսին Սենատում լսումների ժամանակ, Վաշինգտոն, 5-ը սեպտեմբերի, 2018թ․

Facebook-ն ու Twitter-ը խոստանում են ավելի լավ պաշտպանել իրենց պլատֆորմները օտարերկրյա մանիպուլյացիաներից: Այս մասին երեկ Միացյալ Նահանգների Սենատում կազմակերպված լսումների ժամանակ ասել են սոցիալական հսկա ցանցերի բարձրաստիճան պաշտոնյաներ Շերիլ Սենդբերգն ու Ջեք Դորսին:

Հանրապետական սենատոր Ռիչարդ Բըրը թեպետ ողջունել է սոցիալական ցանցերի պաշտոնյաների այս մեկնաբանությունները, այդուհանդերձ, Կոնգրեսը դեռևս մտահոգություններ ունի: «Պարզ է, որ այս խնդիրը դեռ լուծված չէ», - ասել է հանրապետական սենատորը, - «Ավելին, ես վստահ չեմ, որ այն ճիշտ ուղղությամբ է ընթանում»:

Կոնգրեսը սուր քննադատության է ենթարկել սոցիալական ցանցերին այն բանի համար, որ վերջին տարիներին չեն կարողացել կանխել ռուսական միջամտությունը մասնավորապես 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին:

Անցած ամիսներին Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը 13 ռուսաստանցիների և 3 ռուսաստանյան ընկերությունների նկատմամբ մեղադրանք է առաջադրել 2016-ի ընտրություններին միջամտության գործով: Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի գլխավորած կառույցը այդ ընկերություններին և անձանց մեղադրում է, մասնավորապես, Facebook-ում և Twitter-ում կեղծ էջեր բացելու և դրանց միջոցով քարոզչություն տարածելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG