Մատչելիության հղումներ

Իսրայելը սպառնում է ոչնչացնել Սիրիայում իրանական ռազմական ներկայության որևէ փորձ


Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերման, արխիվ
Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերման, արխիվ

Իսրայելը կոչնչացնի Սիրիայում իրանական ռազմական ներկայության որևէ փորձ: Այդ մասին «Ազատության» պարսկական ծառայությանը և Current Time հեռուստանախագծին տված հարցազրույցում հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը:

«Մենք չենք ուզում տեսնել Իրանի վերադարձը Սիրիա», - ասել է Լիբերմանը:

Իսրայելը կասկածներ ունի, որ Իրանը մտադիր է մշտական ռազմական հենակետեր ստեղծել Սիրիայում՝ ներառյալ առաջադեմ հրթիռային գործարաններ, օդային և ռազմածովային բազաներ: Թեհրանը հերքում է այդ մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG