Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-ի հանդիպման ընթացքում կքննարկեն երկկողմ համագործակցությանը և միջազգային կառույցներում համատեղ աշխատանքին վերաբերող հարցեր, այս մասին ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Սեպտեմբերի 8-ին նախատեսված է մեր նախագահի աշխատանքային հանդիպումը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ», - վերահաստատել է Ուշակովը, հիշեցնելով, որ երկու առաջնորդները արդեն երկու անգամ բանակցություններ են անցկացրել՝ մայիսին Սոչիում, հունիսին՝ Մոսկվայում, ինչպես նաև երեք անգամ հեռախոսազրույց ունեցել:
«Շատ հարցեր են կուտակվել ինչպես մեր կողմից, այնպես էլ հայկական, դրա համար մենք ակնկալում են անկեղծ և լուրջ խոսակցություն բոլոր այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են ինչպես երկկողմ համագործակցությանը, այնպես էլ միջազգային կառույցներում համատեղ աշխատանքին՝ ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում»,- Ուշակովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը: